-
21.04.2020|
00:02
Մենք այս աշխարհի զորավորներն ենք,
Որ Լույսդ ենք բաշխում.
Ափերում պահած մխիթարությամբ`
Ցողում այն սիրով` կույրի, տկարի, հիվանդի վրա...
-
17.04.2020|
00:03
Դու Խաչին գամված աղերսում էիր.
-Ների՛ր նրանց, Հա՛յր,
քանզի չգիտեն, թե ինչ են անում:
-
14.04.2020|
00:05
Հարուցյալ Հիսուս,
Ամենահաս ձեռք, լուսավոր օթոց,
Բալասանումի Լույս ամենակար.
Ցողի պես իջնում մեր թաց վերքերին`
Ամոքում ես լուռ ցավերը խորունկ.
-
10.04.2020|
11:34
Դեպի Վիա Դոլորոսա`
տառապանքի ուղիով,
Կքայլես կրկին` միայնակ ու հեզ,
Մեր մեղքի Խաչը Քո ուսին դրած:
-
07.04.2020|
00:02
Արեգակ Լուսե,
Որ կամիս փրկել մեղավորներին
Բանսարկուի մեծ, սև ճիրաններից...
Արի, ապրեցրու գառներիդ տկար,
Որոնց մայունը աշխարհն է լցրել:
-
03.04.2020|
00:01
Գլուխներս հենած հողին,
Քո Գալստյանն ենք լուռ սպասում։
Կշռեցիր` թեթև եղանք,
Այցելեցիր` չհասկացանք:
-
31.03.2020|
00:02
Մեր աչքերը սովորում են խավարում
Քեզ որոնել ու գտնել,
Որովհետեւ այնպե՜ս ունենք Քո կարիքը,
ՈՒ այնպե՜ս ենք Քեզ սիրում:
-
24.03.2020|
00:02
Շոյիր մեր վերքերը, Տե՛ր,
Մենք դրա կարիքն ունենք։
Ամոքիր մեր ցավերը, Տե՛ր,
Մենք այնպես անզոր ենք:
-
20.03.2020|
00:08
Դու անցար իմ կողքով,
ասացիր` ապրի՛ր։
Դու նայում էիր իմ աչքերի մեջ,
Տեսնում էիր իմ մեղքերը բոսոր,
-
17.03.2020|
00:01
Դու չես եկել արդարների համար,
Եկար` մեղավորին արդարացնելու,
Մեզ Տուն տանելու։